ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱ (Bhakti Yoga In Armenian)

ՍՎԱՄԻ ՎԻՎԵԿԱՆԱՆԴԱ



ԲՀԱԿՏԻ
ՅՈԳԱ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ՍՎԱՄԻ ՉԻԴՎԻԿԱՇԱՆԱՆԴԱՅԻ

DEPARTMENT OF TRANSLATION STUDIES
RAMAKRISHNA MISSION VIVEKANANDA UNIVERSITY
BELUR MATH
HOWRAH-711202
WEST BENGAL

2016

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Բհակտի յոգան մնացած յոգաներից համեմատաբար ավելի դյուրին

է,

քանզի

այստեղ

որևէ

բանից

հրաժարվելու,

որևէ

բան

մերժելու

անհրաժեշտություն կամ որևէ սահմանափակող պարտադիր պայմաններ
չկան։ Բհակտի յոգն աստվածարում է ամեն ինչ։ Ի տարբերություն ջնանա

յոգի, որը լոկ սեփական ջանքերով է ձգտում հասնել անդեմ Աստծուն՝
Բացարձակին, բհակտի յոգը միանգամայն ապավինում է անձնավոր
Աստծուն և նրա ողորմածությանը։
Բհակտին հոգևոր իրացման հասնելու ամենաբնական ճանապարհն
է։

Առօրյա

կյանքում

զգացումներից

մարդկանց

ընտրված

միջև

հանդիպվող


ամենաբուռն

և

մարդկային
անկեղծ

վեհ
հինգ

արտահայտությունները՝ պանչաբհավան ավելի են հարստացնում բհակտի
յոգան։

Այսպիսով

մարդը

հնարավորություն

է


ստանում

մարդկային

հարաբերությունների վրա հիմնված հինգ տարբեր եղանակներով իր մեջ
անարատ և անկեղծ սեր արթնացնել առ Աստված։
Բհակտի յոգի կյանքն ամբողջովին ընկղմված է անհուն սիրո և
նվիրվածության մեջ և վերածվել է Աստծո հետ հաստատուն հաղորդության։
Իր սիրելի Աստծու հետ հաղորդության նույնիսկ ամենակարճ ընդհատումը
կարոտի անդիմադրելի տառապանք է առաջացնում նրա մոտ։ Բհակտան
կատարելապես տարվում, խենթանում է Աստծո սիրով։ Այս իրավիճակում
նա չի կարող հասկանալ, թե ինչ է աստվածավախությունը, քանզի
պատժվելու վախից կամ պարգևատրվելու ակնկալիքով Աստծուն սիրելը
կարող է լինել սիրո ստորակարգ կամ սկզբնական դրսևորում միայն, բայց ոչ
բհակտի։ Որտեղ առկա է նույնիսկ չնչին վախ, արատ կամ շահամոլություն՝
այնտեղ բհակտի լինել չի կարող։
Որպեսզի բհակտան չսայթաքի և հայտնվի մոլեռանդության և
«հոգևոր գերզգայունության» մեջ, նա ի սկզբանե պետք է որոշակի ջնանայի
(գիտելիքի) պաշար ունենա, այսինքն, նույնիսկ հավատքը պետք է հիմնված


iii

լինի դատողության վրա։ «Կույր հավատքը» լավագույն դեպքում տանում է
դեպի ոչ մի տեղ։

Սվ. Չիդվիկաշանանդա

iv

ՑԱՆԿ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ.........................................................................................iii
I. ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱ................................................................................................1
ԱՂՈԹՔ.......................................................................................................... 1
ԲՀԱԿՏԻԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ............................................................................2
ԻՇՎԱՐԱՅԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ.........................................................8
ՀՈԳԵՎՈՐ ԻՐԱՑՈՒՄ` ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ...............................15
ԳՈՒՐՈՒԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ...........................................................17
ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ....................................20
ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ................................................................................26

ՄԱՆՏՐԱ. ՕՄ՝ ԲԱՌ ԵՎ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ.................................................29
ՓՈԽԱՐԻՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ..............33
ԸՆՏՐՅԱԼ ԿԱՏԱՐԵԼԱՏԻՊ.........................................................................36
ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ՄԻՋՈՑԸ.............................................................................39
II. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ...................46
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ........................................................................46
ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ....................................................................................56
ՀՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ...............................................................66
ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ........................................79
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ.............................................................87
ԻՇՏԱ............................................................................................................99
ՆԻՇԹՀԱ.................................................................................................... 109
III. ՊԱՐԱ - ԲՀԱԿՏԻ ԿԱՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ....................124
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՀՐԱԺԱՐՈՒՄ......................................................124
ԲՀԱԿՏԱՅԻ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ ԲԽՈՒՄ Է ՍԻՐՈՒՑ......................................127
ԲՀԱԿՏԻ

ՅՈԳԱՅԻ

ԲՆԱԿԱՆՈՆՈՒԹՅՈՒՆԸ


ԵՎ

ՆՐԱ

ՀԻՄՆԱԿԱՆ

ԳԱՂՏՆԻՔԸ...............................................................................................131
ՍԻՐՈ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ...............................................................134
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՐԸ ԵՎ ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ ԴԵՊԻ
ԱՆՁՆԱՏՈՒՐՈՒԹՅՈՒՆ.............................................................................137

v

ՃՇՄԱՐԻՏ ՍԻՐՈՂԻ ՀԱՄԱՐ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՍԵՐՆ ՈՒ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ
ԳԻՏԵԼԻՔԸ ՄԵԿ ԵՆ.................................................................................141
ՍԻՐՈ ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ.............................................................................143
ՍԻՐՈ ԱՍՏՎԱԾՆ ԻՆՔՆ Է ԻՐ ԱՊԱՑՈՒՅՑԸ............................................148
ՍԻՐՈ


ԱՍՏՎԱԾԱՅԻՆ

ԿԱՏԱՐԵԼԱՏԻՊԻ

ՄԱՐԴԿԱՅԻՆ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.......................................................................150
ԱՄՓՈՓՈՒՄ...............................................................................................157
IV. ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ............................................................159
ԲՀԱԿՏԻ ԿԱՄ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ.........................................................159
V.

ՆՇՈՒՄՆԵՐ

ԲՀԱԿՏԻ

ՅՈԳԱՅԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ.........................................................................176
ԴԱՍԵՐ ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ..............................................176
ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ – 1......................................................186
ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ – 2......................................................190
ԵՐԿՐՊԱԳՈՂՆ ՈՒ ԵՐԿՐՊԱԳՎՈՂԸ........................................................192
ԾԻՍԱԿԱՆ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ..............................................................201
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՍԵՐ..................................................................................211
ԵԶՐՈՒՅԹԱԲԱՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ.................................................................221

vi

ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱ
ԿԱՄ

ՍԻՐՈ ԵՎ
ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՆ
ՅՈԳԱ

Սվամի Վիվեկանանդա
(1863-1902)


I. ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱ

Սա բհակտի յոգայի առաջին մասն է, որը բաղկացած է Սվամի
Վիվեկանանդայի գրած հոդվածներից, որոնք առաջին անգամ
հրատարակվել են 1896թ. Բրահմավադին ամսագրում, Մադրասում։

ԱՂՈԹՔ

स त्मयो यममत ईशसस्थो जः सरवगो भरभ न्या्य गोपा ।
य ईशेऽ्य जगतो नन्यमेर ना्यो हेतभनरवयत ईशनाय ॥
यो रहाणस नरदधानत परप ं यो रै रेदासच रनहणोनत त्मै ।
तस ह देरमा्मबभनिरकाशस ममभ क
भ भरै शरणमहस रपये ॥
Sa tanmayo hyamṛta īśasaṁstho jñaḥ sarvago bhuvanasyāsya goptā
Ya īśe'sya jagato nityameva nānyo heturvidyata īśanāya ||
Yo brahmāṇaṁ vidadhāti pūrvaṁ yo vai vedāṁśca prahiṇoti tasmai |
Taṁ ha devam ātmabuddhiprakāśaṁ mumukṣurvai

śaraṇamahaṁ


prapadye ||
«Նա տիեզերքի Հոգին է. Նա Անմահ է. Նրան է պատկանում
Կառավարությունը.

Նա

Ամենագետն

է,

Համասփյուռը,

տիեզերքի

Հովանավորը, հավերժական Կառավարիչը։ Ուրիշ ոչ ոք ի զորու չէ աշխարհը
հավերժ կառավարելու։
Նա, ով արարչության սկզբում դրսևորեց Բրահմային (այն է՝

1

ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱ
համընդհանուր գիտակցությանը), և ով ազատության ձգտելով նրան
հանձնեց Վեդաները՝ ապավինում եմ այդ Լուսապայծառ Էակին, որի լուսը
հասկացողությանն ուղղում է դեպի Ատմանը»։1

ԲՀԱԿՏԻԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

Բհակտի յոգան Աստծո իրական, անկեղծ որոնումն է՝ որոնում, որը
սկսվում, շարունակվում և վերջանում է սիրո մեջ։ Աստծո նկատմամբ
արտակարգ խելակորույս սիրո լոկ մեկ պահը հավերժական ազատություն է
բերում

մեզ։

«Բհակտին

բուռն

սեր

է

առ

Աստված»,

իր

Բհակտի

2

Աֆորիզմներում ասում է Նարադան։ «Երբ մարդը ձեռք է բերում այն՝ նա
սիրում է ամենքին, ոչ ոքու չի ատում և իրեն հավիտյանս բավարարված է
զգում»։3 «Այս սերը հնարավոր չէ վերածել որևէ աշխարհիկ շահի», 4 քանզի,
քանի դեռ աշխարհիկ ցանկություններն առկա են, այսպիսի սեր չի ծագի։
«Բհակտին ավելի վեհ է, քան կարման, քան յոգան (ռաջա յոգա), որովհետև
դրանք նախատեսված են որոշակի նպատակի համար, մինչդեռ բհակտին
ինքն իր սեփական իրականացումն է, «իր սեփական միջոցը և իր սեփական
նպատակը»։5
Բհակտին մեր իմաստունների մշտական քննարկման թեման է եղել։
Բացի հատուկ բհակտի թեմայով գրողներից՝ ինչպիսին Շանդիլյան կամ
Նարադան են, Վյասա Սուտրաների նշանավոր մեկնաբանները՝ գիտելիքի
(ջնանա) ակնհայտ կողմակիցները, նույնպես շատ ներշնչված են խոսել սիրո
1
2

Շվետաշվատարա Ուպանիշադ, VI. 17-18։
Նարադայի Բհակտի Սուտրաներ 2։

3
4

Նարադայի Բհակտի Սուտրաներ 5։
Նարադայի Բհակտի Սուտրաներ 7։

5

Նարադայի Բհակտի Սուտրաներ 25, 26։

2

ԲՀԱԿՏԻԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
վերաբերյալ։ Նույնիսկ, երբ այս մեկնիչները բուռն ցանկություն են ունեցել
բացատրելու սուտրաների եթե ոչ բոլոր տեքստերը, ապա դրանցից շատերն,
այնպես, որ հատկապես երկրպագությանը նվիրված գլխում դրանց չոր
գիտելիքի նշանակություն տան՝ նրանց մոտ դա հեշտությամբ չի ստացվել։
Իրականում

գիտելիքի

(ջնանա)

և

սիրո

(բհակտի)

միջև

տարբերությունը այնքան էլ մեծ չէ, որքան երբեմն մարդիկ պատկերացնում
են։ Մեր քննարկման ընթացքում կտեսնենք, որ վերջում դրանք մերձենում են
և ի վերջո հանդիպում միևնույն կետում։ Նույնը տեղի է ունենում նաև ռաջա
յոգայի հետ, երբ նրան հետևում են որպես ազատության հասնելու և ոչ թե
որպես միամիտների նկատմամբ աչքակապության միջոց (ինչպիսին այն
դժբախտաբար հաճախ է դառնում շառլատանների և խորհրդավաճառների
ձեռքին), որը նույնպես մեզ առաջնորդում է դեպի միևնույն նպատակը։
Բհակտիի

մեծ

առավելությունն

այն

է,

որ

այն

գերագույն

աստվածային նպատակին հասնելու ամենահեշտ և բնական ճանապարհ է։
Նրա մեծ թերությունն այն է, որ իր ստորակարգ ձևերում այն հաճախ
այլասերվելով վերածվում է սարսափելի մոլեռանդության։ Հինդուիզմի,
մահմեդականության կամ քրիստոնեության մոլեռանդ խմբերը միշտ գրեթե
բացառապես

հավաքագրվել

երկրպագուներից։

Սիրո

են

բհակտիի

առարկայի

ցածր

նկատմամբ

մակարդակի

այս

նվիրվածության

այդ

եզակիությունը (նիշթհա), առանց որի անկեղծ սիրո զարգացում հնարավոր
չէ,

հաճախ

նաև

մնացյալ

ամեն

ինչի

պարսավանքի

պատճառ

է

հանդիսանում։ Յուրաքանչյուր կրոնում կամ երկրում բոլոր թույլ և
թերզարգացած մտքերն իրենց սեփական կատարելատիպին սիրելու միայն
մեկ ճանապարհ գիտեն, այն է՝ ատել ցանկացած այլ կատարելատիպ։
Սրանով է բացատրվում, թե ինչու միևնույն մարդը, ով մեծ
անձնվիրությամբ կապված է Աստծո իր սեփական կատարելատիպին,
նվիրված է կրոնի իր սեփական կատարելատիպին, դառնում է ծայրահեղ
մոլեռանդ, հենց որ որևէ այլ կատարելատիպի վերաբերող ինչ որ բան է
տեսնում կամ լսում։ Այսպիսի սերը փոքր-ինչ նման է տիրոջ ունեցվծքը
հափշտակումից պաշտպանող շան բնազդի։ Միայն թե շան բնազդն ավելի
լավն է, քան մարդկային բանականությունը, քանզի շունը երբեք իր տիրոջը
չի շփոթում թշնամու հետ՝ ինչ զգեստով էլ որ վերջինս մոտենա նրան։ Բացի
այդ, մոլեռանդը միանգամայն կորցնում է դատողության կարողությունը։

3

ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱ
Անձնական

նկատառումները

հետաքրքրություն

են

նրա

համար

ներկայացնում,

որ

այնպիսի

նրան

կլանիչ

միանգամայն

չի

հետաքրքրում, թե մարդն ի՞նչ է ասում՝ արդյոք ճիշտ է ասածը, թե սխալ.
սակայն մի բանում նա մասնավորապես միշտ ուշադիր է՝ իմանալ, թե ով է
ասողը։ Միևնույն մարդը, որն իր համախոհների նկատմամբ սիրալիր է,
բարի, ազնիվ և անձնվեր՝ չի վարանի ամենաստոր ձևով վարվել իր
կրոնական եղբայրության շրջապատից դուրս գտնվող անձանց նկատմամբ։
Սակայն

այս

նախապատրաստական

վտանգն

առկա

(գաունի)

կոչվող

է

միայն

փուլում։

Երբ

բհակտիի
բհակտին

հասունանում է և թևակոխում գերագույն (պարա) կոչվող փուլը՝ իսպառ
վերանում են մոլեռանդության այս սոսկալի դրսևորման բոլոր վտանգները։
Հոգին, որը տոգորված է բհակտիի այս բարձրագույն վիճակով, չափազանց
մոտ

է

Սիրո

Աստծուն,

որպեսզի

ատելության

տարածման

գործիք

հանդիսանա։
Այս կյանքում մեզնից ոչ բոլորն են հակված մեր բնավորությունը
ներդաշնակ

կերտելու,

այնուամենայնիվ

մենք

գիտենք,

որ

այն

բնավորությունն է վեհագույնը, որում այս երեքը՝ գիտելիքը, սերը և յոգան
ներդաշնակորեն միաձուլվել են։ Թռչունին թռչելու համար երեք բան է
անհրաժեշտ՝ երկու թևեր և պոչ, որը որպես ղեկ է ծառայում։ Մի թևը
ջնանան (գիտելիք) է, մյուսը բհակտին (սեր) է, իսկ պոչը յոգան (ռաջա յոգա)
է, որը պահպանում է հավասարակշռությունը։ Նրանք, ովքեր ի վիճակի չեն
հետևելու ներդաշնակությամբ միավորված երկրպագության այս երեք
ձևերին, և հետևաբար որպես իրենց ճանապարհ են ընտրում միայն
բհակտին, պետք է միշտ հիշեն, որ կերպարանքներն ու ծեսերը, չնայած
առաջադիմող հոգու համար իրենց բացարձակ անհրաժեշտությանը, այլ
արժեք չունեն, քան այն, որ մեզ հասցնում են այն վիճակին, որում մենք
զգում ենք ամենաբուռն սերն առ Աստված։
Գիտելիքի և սիրո

ուսուցիչների միջև

կարծիքների փոքր-ինչ

տարբերություն կա, չնայած, որ երկուսն էլ ընդունում են բհակտիի ուժը։
Ջնանիները համարում են, որ բհակտին ազատագրման գործիք է, իսկ
բհակտաները այն ընդունում են որպես գործիք, այնպես ինչպես նպատակ։
Իմ կարծիքով դա առանձնահատկություն է՝ առանց մեծ տարբերության։ Երբ
բհակտին իրականում կիրառվում է որպես գործիք, հանդիսանում է

4

ԲՀԱԿՏԻԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
երկրպագության ստորակարգ ձև և երբ այս ցածրակարգ ձևը զարգանում է,
անբաժանելի է դառնում բարձրակարգ բհակտիից։ Թվում է յուրաքանչյուրը
մեծապես

շեշտում

է

երկրպագության

իր

անձնական

յուրահատուկ

եղանակը՝ մոռանալով, որ կատարյալ սիրո հետ ճշմարիտ գիտելիքը
ստիպված է գալու՝ նույնիսկ անկախ ձեր ցանկությունից, և որ ի վերջո
ճշմարիտ սերն անբաժանելի է կատարյալ գիտելիքից։
Սա հիշելով եկեք փորձենք հասկանալ,

թե վեդանտայի մեծ

մեկնաբաններն այս առթիվ ինչ ունեն ասելու։ āvṛttir-asakṛd-upadeśāt
սուտրան6 բացատրելիս Շանկարան ասում է. «Մարդիկ ասում են. «Նա
նվիրված է թագավորին, նա նվիրված է գուրուին». սա ասվում է նրա մասին,
ով հետևում է իր գուրուին՝ որպես կյանքի միակ նպատակ։ Նմանապես,
ասվում է. «Նվիրված կինը մտահայում է իր սիրող ամուսնուն». այստեղ
նույնպես մի տեսակ խիստ փափագող և անընդհատ հիշողություն է նկատի
առնվում»։7 Սա նվիրվածություն է՝ ըստ Շանկարայի։
«Հայեցումը (հայեցումի առարկայի) հաստատուն հիշողությունն է,
որը նման է մեկ անոթից մյուսը լցվող ձեթի անընդհատ շիթի։ Երբ ձեռք է
բերվում (Աստծո նկատմամբ) այսպիսի հիշողություն, բոլոր կապանքները
վերանում են։ Այսպիսով գրերում հաստատուն հիշողության մասին խոսվում
է որպես ազատագրման միջոցի։ Բացի այդ, այս հիշելը նույն ձևով է
դրսևորվում,

ինչպես

տեսնելն

է

դրսևորվում,

որովհետև

այն

նույն

նշանակությունն ունի, ինչ որ հետևյալ տեքստում. «Երբ Նա, ով հեռու է և
մոտ, երևում է, սրտի կապանքները ոչնչանում են, բոլոր կասկածնեը
փարատվում են և աշխատանքի բոլոր հետևանքները վերանում են»։ Նրան,
ով մոտիկ է՝ կարելի է տեսնել, իսկ նրան, ով հեռվում է՝ միայն կարելի է հիշել։
Այնուամենայնիվ, սուրբ գիրն ասում է, որ մենք պետք է տեսնենք Նրան, ով
մոտ է, այնպես, ինչպես Նրան, ով հեռու է, դրանով իսկ ցույց տալով, որ
վերոհիշյալ տեսակի հիշելը նույնն է, ինչ որ տեսնելը։ Այս հիշելը, երբ
վեհացվում է, նույն ձևն է ընդունում, ինչ որ տեսնելը։ . . . Ինչպես երևում է
գրերի հիմնական տեքստերից՝ երկրպագությունն անընդհատ հիշելն է։
Գիտենալը, որը նույնն է, ինչ որ կրկնվող երկրպագությունը՝ նկարագրվում է
որպես հաստատուն հիշողություն։ . . . Այսպիսով, հիշողությունը, որը հասել
6

«(Հայեցումի) կրկնությունն (անհրաժեշտ է, քանզի Ուպանիշադները) նորից ու նորից այդպես
են հրահանգում»։ Բրահմա Սուտրա 4.1.1։ - Խմբ.։

7

Բրահմա Սուտրա 4.1.1, Շանկարայի մեկնություն։

5

ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱ
է այն բարձրության, որ էությամբ նույնն է դարձել, ինչ որ անմիջական
ընկալումը, Շրուտիում հիշատակվում է որպես ազատագրման միջոց։ «Այս
Ատմանին

հնարավոր

չէ

հասնել

ոչ

զանազան

գիտություններով,

ոչ

բանականությամբ, ոչ էլ Վեդաների ուսումնասիրությամբ։ Ում Ատմանը
ցանկանում է, նա է հասնում Ատմանին, նրան է Ատմանը բացահայտվում»։
Վկայելով, որ լոկ լսելը, մտածելն ու հայեցումն (մեդիտացիա) Ատմանին
հասնելու միջոցներ չեն՝ Շրուտին այնուհետև հավելում է. «Ում այս Ատմանը
ցանկանում է, նա է հասնում Ատմանին»։ Ծայրաստիճան սիրելին է
ցանկալին. ով Ատմանին սիրում է ծայրաստիճան սիրով, նա Ատմանի
ամենասիրելին է դառնում։ Այսպիսով Տերն Ինքն է օգնում, որպեսզի այս
սիրելին հասնի Ատմանին։ Քանզի Տերն ասում է. «Ովքեր մշտապես նվիրված
են Ինձ և սիրով երկրպագում են ինձ, Ես այնպիսի ուղղություն եմ տալիս
նրանց կամքին, որով նրանք գալիս են Ինձ մոտ»։ Հետևաբար ասվում է, որ
ում համար այս հիշելը, որն էությամբ նույնն է, ինչ որ անմիջական
ընկալումը, շատ սիրելի է, որովհետև այն սիրելի է այդպիսի հիշողությունընկալումի Առարկային, նա ցանկալի է Գերագույն Ատմանի համար, նա
հասնում է Գերագույն Ատմանին։ Այս հաստատուն հիշելը արտահայտված է
Բհակտի բառով»8։ Այդպես է ասում Բհագավան Ռամանուջան Բրահմա
Սուտրայի իր մեկնության մեջ. Athāto brahma-jijñāsā9։
Պատանջալիի Յոգա Սուտրաներից մեկը՝ īśvara-praṇidhānād vā10 «Կամ Գերագույն Աստծո երկրպագությամբ» մեկնաբանելիս Բհոջան ասում
է. «Պրանիդհանան այնպիսի բհակտի է, ըստ որի առանց արդյունքների
ձգտելու, ինչպիսիք են զգայական հաճույքները, և այլն, ողջ աշխատանքը
նվիրաբերվում

է

այդ

ուսուցիչների

Ուսուցչին»։ 11

Նույն

սուտրան

մեկնաբանելիս Բհագավան Վյասան նույնպես պրանիդհանան մեկնում է
որպես «բհակտիի մի ձև, որով Գերագույն Աստծո ողորմածությունը
հասնում

է

յոգին

և

օրհնում

նրան՝

վերջինիս

ցանկությունների

իրականացում շնորհելով»։12 Ըստ Շանդիլյայի «բհակտին բուռն սեր է առ

8
9

Տես Բրահմա Սուտրա 1.1.1-ի Ռամանուջայի մեկնաբանությունը։
Բրահմա Սուտրա 1.1.1։

10
11

Տես Յոգա Սուտրա 1.23, Բհոջա Ռաջայի մեկնաբանությունը։

12

Յոգա Սուտրա 1.23, Վյասայի մեկնություն։

Պատանջալիի Յոգա Սուտրա 1.23։

6

ԲՀԱԿՏԻԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
Աստված»։13 Սակայն լավագույն սահմանումը տրվել է բհակտաների արքան՝
Պրահլադան՝ Yā prītir avivekānāṁ viṣayeṣvanapāyinī; tvām anusmarataḥ sā
me hṛdayān māpasarpatu.14 «Երանի՜ այն բուռն, անմահ սերը, որ տգերները
զգում են զգայարանների վաղանցուկ առարկաների հանդեպ, չլքի իմ սիրտը,
երբ մտահայում եմ Քեզ»։ Սե՜ր։ Ու՞մ նկատմամբ։ Գերագույն Տիրոջ՝
Իշվարայի նկատմամբ։ Սերը ցանկացած այլ էակի նկատմամբ Բհակտի լինել
չի կարող, քանզի, ինչպես իր Շրի Բհաշյայում ասում է Ռամանուջան՝
ցիտելով հնադարյան աչարյաներից, վեհ ուսուցիչներից մեկին.

आरह्त्बपयव्ताः जगद्तरयवरन्थताः।
रानणनः कमवजननतसससाररशरनतवनः॥
यत्ततो न ते ्याने ्यानननामम उपकारकाः।
अनरया्तगवताः सरे ते नह सससारगोचराः॥
ābrahmastambaparyantāḥ jagadantarvyavasthitāḥ |
prāṇinaḥ karmajanitasaṁsāravaśavartinaḥ ||
yatastato na te dhyāne dhyāninām upakārakāḥ |
avidyāntargatāssarve te hi saṁsāragocarāḥ ||
«Աշխարհում ապրող ամեն ինչ՝ Բրահմայից մինչև խոտի ծիղը,
կարմայի պատճառով ծնունդի և մահվան ստրուկներ են։ Հետևաբար, որպես
հայեցումի առարկաներ նրանք օգտակար լինել չեն կարող, քանզի նրանք
բոլորն էլ գտնվում են տգիտության մեջ և ենթակա են փոփոխության»։ 15
Շանդիլյայի

օգտագործած

անուրակտի

բառը,

մեկնաբան

Սվապնեշվարան ասում է, որ դա նշանակում է անու «հետո», և րակտի
«կապվածություն», այսինքն կապվածություն, որն առաջանում է Աստծո
էության

և

փառքի

գիտելիքից

հետո.

հակառակ

դեպքում

կույր

կապվածությունը ցանկացածի նկատմամբ, օրինակ՝ կնոջ կամ երեխայի
նկատմամբ, կկոչվի բհակտի։16 Հետևաբար, պարզորոշ կերպով ակնհայտ է,
13

Շանդիլյա Բհակտի Սուտրաներ 1.2։

14
15

Վիշնու Պուրանա 1.20.19։
Վիշնուդհարմա Ուպապուրանա 104.23-24։

16

भगर्मनहमानदजानादनभ पचा्जायमान्रादनरभ निरर्यि
भ मम ।Բացատրություն Շանդիլյա Բհակտի Սուտրա 1.2։
7

ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱ
որ բհակտին հոգևոր իրացմանն ուղված մտավոր ջանքերի հաջորդական
շարք

կամ

հաջորդականություն

երկրպագությամբ

և

է,

վերջանում

որը

սկսվում

Իշվարայի

է

սովորական

նկատմամբ

գերագույն

ուժգնության հասնող սիրով։

ԻՇՎԱՐԱՅԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Ո՞վ է Իշվարան։ Janmādi asya yataḥ17 – «Ումից բխում է տիեզերքի
ծնունդը, ընթացքն ու տարրալուծումը»։ Նա Իշվարան է՝ Հավիտենականը,
Անարատը,

Հավիտյանս

Ազատը,

Ամենազորը,

Ամենաողորմածը, բոլոր ուսուցիչների Ուսուցիչը».
īśvaraḥ

anirvacanīya-premasvarūpaḥ–«Նա՝
19

աննկարագրելի Սեր է»։

18

«Ամենագետը,

և ամենից վեր՝ Sa

Տերը,

Իր

էությամբ

Անշուշտ սրանք Անձնավոր Աստծո սահմանումներ

են։ Մի՞թե երկու Աստվածներ կան՝ «ոչ այս, ոչ այս»-ը՝ 20 Սատ-Չիտ-Անանդան՝
փիլիսոփաների Գոյություն-Գիտելիք-Երանությունը և բհակտայի այս Սիրո
Աստվածը։ Ոչ, միևնույն Սատ-Չիտ-Անանդան է, որ Սիրո Աստված է՝
անանձնավորն ու անձնավորը մեկտեղ։ Միշտ պետք է հասկանալ, որ
բհակտաների երկրպագած Անձնավոր Աստվածը, առանձին կամ տարբեր չէ
Բրահմանից։ Ամեն ինչ Բրահման է, Մեկը՝ առանց երկրորդի. սակայն
Բրահմանը, որպես միություն կամ բացարձակ, սիրելու և երկրպագելու
համար չափազանց վերացանակ է. հետևաբար բհակտան ընտրում է
Բրահմանի

հարաբերական

արտահայտությունը,

այն

17
18

Բրահմա Սուտրա 1.1.2։
Պատանջալիի Յոգա Սուտրաներ 1.25-26 [վերամշակված]։

19

Հավանաբար սա Նարադայի Բհակտի Սուտրաների 51-րդ Սուտրայի՝
ձևափոխված տարբերակն է՝ स ईवरः अननरवचनीयरेम्रूपः।

20

स एष नेनत नेनत आ्मा ।... Բրիհադարանյակա Ուպանիշադ. 3.9.26։
8

է՝

Իշվարան,

अननरवचनीयस रेम्रूपमम

ԻՇՎԱՐԱՅԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Գերագույն Կառավարիչը։
Օգտագործելով համեմատություն, կարելի է ասել, որ Բրահմանը
կավն է կամ նյութը, որից անսահման տեսակների առարկաներ են
պատրասրվում։ Որպես կավ նրանք բոլորն էլ մեկ են, սակայն կերպարանքը
կամ դրսևորումը տարբերակում է նրանց։21 Նախապես նրանք բոլորն էլ
էապես գտնվում էին կավի մեջ և իհարկե, էապես նույնն են. իսկ երբ
կերպարանավորվում են, և քանի դեռ կերպարանքը մնում է՝ նրանք
առանձին են և տարբեր։ Կավե մկնիկը երբեք կավե փիղ դառնալ չի կարող,
որովհետև որպես դրսևորումներ լոկ կերպարանքն է դարձնում այն, ինչ
նրանք հանդիսանում են, չնայած որպես տձև կավ նրանք բոլորն էլ մեկ են։
Իշվարան Բացարձակ Իրականության բարձրագույն դրսևորումն է, կամ այլ
կերպ

ասած՝

մարդկային

մտքի

կողմից

Բացարձակի

հնարավոր

բարձրագույն մեկնությունը։ Արարչությունն հավիտենական է, այդպիսին է և
Իշվարան։
Իր Սուտրաների չորրորդ գլխի չորրորդ պադայում վկայելով, որ
մոկշայի հասած ազատագրված հոգին ձեռք է բերում գրեթե անսահման
կարողություններ և գիտելիք՝ Վյասան այնուամենայնիվ մի սուտրայում
նշում է, որ ոչ ոք չի ստանա տիեզերքն արարելու, կառավարելու և
տարրալուծելու կարողությունը, որովհետև այն պատկանում է միայն
Աստծուն։22 Այս սուտրան բացատրելիս դուալիստական մեկնաբանների
համար հեշտ է ցույց տալ, որ ստորադաս հոգու՝ ջիվայի համար երբեք
հնարավոր չէ անսահման կարողության տեր լինել և Աստծուց ամբողջովին
անկախ լինել։ Միանգամայն դուլիստական մեկնաբան Մադհվաչարյան այս
հատվածը քննարկում է իրեն հատուկ համառոտ եղանակով՝ ցիտելով
Վարահ Պուրանայից մի երկտող։23
Այս սուտրան բացատրելիս, մեկնիչ Ռամանուջան ասում է. «Քանի
որ

կասկած

է

առաջանում,

թե

արդյո՞ք

ազատագրված

հոգու

22

यथा सो्यैकेन ममन्प्डेन सरं मम्मयस नरजातस ्यादम राचार्भणस नरकारो नामधेयस ममनिके ्येर स्यमम। — Չհանդոգյա Ուպ. 6.1.4։
जगदरम यापाररजं रकरणादम असन्ननहत्रा्च –Բրահմա Սուտրա 4.4.17։

23

Ինչևիցե, Մադհվաչարյայի ցիտած երկտողը, որն այստեղ ներկայացնում ենք՝ չի գտնվել

21

्रानधकान्दस्रापप
समषमयानदरयापमनत्रनप मि
भ ानास नैर कामः ्याद्या्कामास्तभ भभ्जते॥ तयो्यता नैर तेषास कदानच्कानप नरयते। न चायो्यस नरमि
भ ोऽनप
रा्नयभ ा्न च कामयेनदनत ॥
պահպանված Վարահ Պուրանայի հրատարակություններից ոչ մեկում.

9

ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱ
կարողությունների մեջ ներառված է Գերագույն Էակի այն անզուգական
կարողությունը, այն է՝ տիեզերքի արարչությունը, և այլն, և նույնիսկ
տիեզերքի Տեր լինելը, թե առանց դրան է, և ազատագրվածների փառքը
կայանում է լոկ Գերագույն Էակի անմիջական ընկալման մեջ՝ մենք
հանդիպում

ենք

հետևյալ

առարկություններին.

ընդունելի

է,

որ

ազատագրվածները ստանան տիեզերքի Տեր լինելու իրավունքը, քանզի
սուրբ գրերը վկայում են. «Նա ձեռք է բերում Գերագույն Էակի հետ
ծայրաստիճան նույնություն, և նրա բոլոր ցանկություններն իրացվում են»։
Քանի որ ծայրաստիճան նույնություն և ամենայն ցանկությունների իրացում
հնարավոր

չէ

ձեռք

բերել

առանց

Գերագույն

Տիրոջ

անզուգական

կարողության, այն է՝ տիեզերքի կառավարման կարողության, հետևաբար
ամենայն

ցանկության

ծայրաստիճան

իրացում

նույնության

ձեռք

հասնելու

բերելու
համար

և

Գերագույնի

մենք

բոլորս

հետ

պետք

է

ընդունենք, որ ազատագրվողը ստանում է ողջ տիեզերքը կառավարելու
կարողություն։

Սրան

մենք

ստանում

բոլոր

կարողությունները՝

է

կառավարման

պատասխանում

կարողությունը։

Տիեզերքը

ենք,

որ

ազատագրվողը

բացառությամբ
կառավարել

տիեզերքի

նշանակում

է

ղեկավարել բոլոր շնչավոր և անշունչ էակների կերպարանքը, կյանքը և
ցանկությունները։ Ազատագրված հոգին, որից հեռացվել են այն ամենը, որ
քողարկում է Նրա իրական էությունը, լոկ վայելում է Բրահմանի անխափան
ընկալումը,

սակայն

չի

տիրապետում

տիեզերքը

կառավարելու

կարողությանը։ Սա ապացուցում է գրերի շարադրանքը. «Հարցրու՝ ումնից
են ծնվել այս բոլորը, ումով է ապրում ծնված ամեն ինչ, մահանալով ում են
նրանք վերադառնում։ Դա Բրահմանն է»։ Եթե տիեզերքը կառավարելու այս
կարողությունն ընդհանուր լիներ նաև ազատագրվածների համար, այդ
դեպքում այս շարադրանքը Բրահմանի սահմանում չէր հանդիսանա՝ նշելով
տիեզերքի կառավարման Նրա կարողությունը։ Տվյալ բանի սահմանումը
որոշում

են

լոկ

բացառիկ

հատկանիշները,

հետևաբար

այնպիսի

տեքստերում, ինչպիսին են՝ «Իմ սիրելի պատանի, սկզբից գոյություն է
ունեցել միայն Մեկը՝ առանց երկրորդի։ Այն նայեց և խորհեց. «Ես ծնունդ
կտամ շատերին»։ Այն ջերմություն արձակեց»։ . . . «Անշուշտ սկզբից
գոյություն ուներ միայն Բրահմանը։ Այդ Միակը զարգացավ։ Այն դրսևորեց
երանելի կերպարանք՝ քշատրա։ Այս բոլոր աստվածները՝ Վարունան,

10

ԻՇՎԱՐԱՅԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Սոման, Ռուդրան, Պարջանյան, Յաման, Մրիտյուն, Իշանան՝ քշատրաներ
են»։ . . . «Անշուշտ սկզբում գոյություն ուներ լոկ Ատմանը. ուրիշ ոչինչ չէր
տատանվում. Նա որոշեց դրսևորել աշխարհը. Նա աշխարհը դրսևորեց
հետո»։ . . . «Միայն Նարայանան գոյություն ուներ՝ ոչ Բրահման, ոչ Իշանան,
ոչ Դյավա-Պրիթհիվին, ոչ աստղերը, ոչ ջուրը, ոչ կրակը, ոչ Սոման, ոչ էլ
արեգակը։ Նրան հաճելի չէր միայնակ մնալ։ Իր հայեցումից հետի նա
ունեցավ մի դուստր, տասը օրգանները, և այլն» . . . Շրուտիները Գերագույն
Էակի վերաբերյալ վկայում են որպես տիեզերքի կառավարման գործի
սուբյեկտի։ . . . Ոչ էլ տիեզերքի կառավարման այս նկարագրություններում
ազատագրված հոգու համար որևէ հիշատակում կա, որով հնարավոր լինի
տիեզերքի կառավարումը վերագրել այդպիսի հոգուն»։24
Հաջորդ սուտրան բացատրելիս, Ռամանուջան ասում է. «Եթե ասեք,
որ դա այդպես չէ, որովհետև Վեդաներում հակառակը վկայող անմիջական
տեքստեր կան, ապա դրան ի պատասխան մենք ասում ենք, որ այս
տեքստերը վկայակոչում են ազատագրվածների փառքը երկրորդական
աստվածությունների ոլորտներում»։25 Սա նույնպես խնդրի հեշտ լուծում է։
Չնայած Ռամանուջայի համակարգն ընդունում է ամբողջի միությունը,
այնուամենայնիվ գոյության այդ ամբողջության մեջ ըստ նրան առկա են
հավերժական

տարբերություններ։

Հետևաբար

բոլոր

գործնական

նպատակների համար այս համակարգը նույնպես դուալիստական լինելով՝
Ռամանուջայի

համար

հեշտ

էր

անձնավոր

հոգուն

հստակ

կերպով

տարբերակել անձնավոր Աստծուց։
Այժմ մենք կփորձենք հասկանալ, թե ինչ է ասել ադվայտա դպրոցի
վեհ ներկայացուցիչն այս առթիվ։ Կտեսնենք, թե ադվայտա համակարգն
ինչպես է անեղծ պահում դուալիստների բոլոր հույսերն ու ձգտումները, և
միևնույն

ժամանակ

առաջադրում

է

խնդրի

իր

սեփական

լուծումը՝

համերաշխ լինելով աստվածային մարդկության վեհ ճակատագրի հետ։
Նրանք, ովքեր ձգտում են իրենց անհատական միտքը պահպանել նույնիսկ
ազատագրումից հետո և ինքնուրույն մնալ, իրենց ձգտումներն իրացնելու և
որակավորված Բրահմանի օրհնանքը վայելելու մեծ հնարավորություններ
կունենան։ Սրանք այն հոգիներն են, որոնց մասին հետևյալն է ասվում
24

Բրահմա Սուտրա 4.4.17, Ռամանուջայի մեկնություն։

25

Բրահմա Սուտրա 4.4.18, Ռամանուջայի մեկնություն։

11

ԲՀԱԿՏԻ ՅՈԳԱ
Բհագավատա

Պուրանայում.

«Օ՜

արքա,

Աստծո

փառավոր

առանձնահատկություններն այնպիսին են, որ իմաստունները, որոնց միակ
բավականությունը Եսի մեջ է, և որոնց բոլոր կապանքները վերացել են՝
նույնիսկ նրանք են Ամենագոին սիրում հանուն սիրո»։26 Սրանք, ինչպես
Սանքյան է ասում, այս ցիկլում բնության մեջ կլանվածներն են, որոնք
կատարելության հասնելուց հետո հաջորդ ցիկլում դուրս կգան որպես
համաշխարհային համակարգերի տերեր։ Սակայն նրանցից ոչ ոք երբեք
Աստծուն (Իշվարա) հավասար չի լինի։27
Նրանք, ովքեր հասնում են այնպիսի վիճակի, որտեղ չկա ոչ
արարչություն, ոչ արարված ոչ էլ արարիչ, որտեղ չկա ոչ գիտունը, ոչ
իմանալին, ոչ էլ գիտելիք, որտեղ չկա ոչ ես, ոչ դու, ոչ էլ նա, որտեղ չկա ոչ
իմացողը, ոչ իմացության առարկան, ոչ էլ դրանք կապող որևէ բան, «այնտեղ
ո՞վ է տեսնում, ու՞մ»,28 այսպիսի անձինք անցել են ամեն ինչից անդին,
«որտեղ ոչ բառերը, ոչ էլ միտքը չեն հասնի», 29 նրանք հասել են նրան, որին
Շրուտիներն անվանում են «Ոչ այս, ոչ այս»։30
Սակայն ովքեր չեն կարողանում կամ չեն ցանկանում հասնել այս
վիճակին, նրանց համար անխուսափելիորեն կմնա մեկ չտարբերակված
Բրահմանի եռակի տեսիլքը՝ որպես բնություն, հոգի և այս երկուսին
միախառնված

պահապանը՝

Իշվարան։

Հետևաբար,

երբ

Աստծուն

մտահայող Պրահլադան մոռացավ ինքն իրեն, նա չէր գտնում ոչ տիեզերքը,
ոչ էլ տիեզերքի պատճառը. նրա համար ամեն ինչ անվամբ և կերպարանքով
չտարբերակված մեկ Անսահմանություն էր. սակայն հենց որ նա հիշեց, որ
ինքը Պրահլադան է, նրա առջև առկա էր տիեզերքը, և դրա հետ՝ տիեզերքի
Տերը,31 «անսահման քանակությամբ երանելի որակների Շտեմարանը»։32
Նույնը տեղի ունեցավ երանելի գոպիների հետ։ Քանի դեռ նրանք կորցրել
էին իրենց անձնական ինքնության և անհատականության զգացումը, նրանք
բոլորն էլ Կրիշնաներ էին, իսկ երբ նրանք սկսեցին Նրա մասին մտածել
26

आ्मारामाच मनभ यो ननरव्था अ्यभुरमे। कभरव््यहैतभकं भनिनम्थ्भपतगभणो हररः॥ – Շրիմադ Բհագավատամ 1.7.10։

27

Կապիլայի Սանքյա Աֆորիզմներ 3.54, Սանքյա Կարիկա 44.6, Պատանջալիի Յոգա Սուտրա
1.19։

28
29

Բրիհադարանյակա Ուպ. 4.5.15 [հարմարեցված]։
Կենա Ուպ. 1.3։

30
31

Բրիհադարանյակա Ուպ. 3.9.26։
Վիշնու Պուրանա 1.20.2, 7։

32

Ռամանուջայի Մեկնաբանությունը՝ Բհագավադ Գիտայի 1.1։

12

ԻՇՎԱՐԱՅԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ
որպես այնպիսի Մեկի, որը պետք է երկրպագվի, նորից գոպիներ դարձան, և
անմիջապես «նրանց առջև հայտնվեց Կրիշնան՝ ժպիտն իր լոտոսակերպ
դեմքին,

դեղին

հագուստը

հագին,

վզին

ծաղկաշղթաներ,

գերող

գեղեցկությամբ մարմնավորված սիրո աստվածը»։33
Այժմ վերադառնանք մեր Աչարյա Շանկարային. նա ասում է. 34
«Նրանք, ովքեր երկրպագելով որակավորված Բրահմանին հասնում են
Գերագույն Կառավարիչի հետ միասնության՝ պահպանելով իրենց սեփական
միտքը, արդյո՞ք նրանց փառքը սահմանափակված է, թե անսահմանափակ
է»։ Այսպիսի կասկածի դեպքում ընդդիմախոսը պնդում է, որ նրանց փառքը
պետք է անսահմանափակ լինի, որովհետև այդ են փաստում գրերի հետևյալ
տեքստերը. «Նրանք հասնում են իրենց սեփական թագավորությանը»,
«Բոլոր աստվածները երկրպագում են նրանց», «Նրանց ցանությունները
իրագործվում են բոլոր աշխարհներում»։ Սրան ի պատասխան Վյասան
գրում է. «Առանց տիեզերքը կառավարելու կարողության»։35 Բացառությամբ
տիեզերքն արարելու, կառավա